Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Հիմնանորոգման և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 19-ին՝ մինչև ժամը 19։00-ը, ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը։

Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Ջրաշեն-Աբովյան բնակավայրերով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ