ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

2026 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն:

Այս մասին հայտնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում 2026 թվականի նոյեմբերի 1-ից ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կացության կարգավիճակ ստանալու դիմումներն ընդունելու համար կգործի նոր համակարգ, իսկ ներդրվող նոր ծրագրային ապահովման շնորհիվ վարույթները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով։

Փոփոխություններով պայմանավորված՝ migration.e-gov.am էլեկտրոնային հարթակի և Early One հավելվածի միջոցով մատուցվող ծառայությունները նոյեմբերի 1-ից հասանելի չեն լինելու։

Այն օտարերկրացիները, որոնք հերթագրվել են նոյեմբերի 1-ից հետո ընկած օրերի համար, ՀՀ կացության կարգավիճակ ստանալու դիմումները կարող են ներկայացնել նոր ներդրված էլեկտրոնային համակարգի միջոցով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ