![]()
Ինչպես հայտնել էինք, օլիգարխ Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել, խոսել քաղաքականությունից, իրենց առաջիկա անելիքներից։
Կարապետյանը վստահեցրել է, որ իրենք էլ կարող են մարդիկ հավաքել, գնալ օրինական ճանապարհով, փորձել բոլոր օրինական մեթոդները։
«Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան, բայց արդյունքը կարող է լինել հիասթափեցնող։ Մենք գործ ունենք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հետ, մենք գործ ունենք շատ լուրջ կազմակերպված մեխանիզմի հետ, որն աշխատում է մեր ժողովրդի դեմ։ Դրա համար մենք քայլերով պետք է գնանք առաջ, անենք այնպես, որ բոլոր միջազգային կառույցները, երկրները հասկանան, որ այս մեխանիզմը վտանգ է հայ ժողովրդի համար»,- ասել է Կարապետյանը։
![]()