Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան

Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ լինեն:

Այս մասին հունիսի 16-17-ը Ռուսաստան կատարած այցից հետո Türkıye թերթի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել կարգավորման ուղղությամբ: Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով ձեռնարկվել են բազմաթիվ կարևոր քայլեր, այդ թվում՝ ուղիղ առևտրի և օդային հաղորդակցության հաստատումը: Նոր ժամանակահատվածում անելիքները նույնպես պարզ են:

Մենք պատրաստ ենք կարգավորման, երբ անհրաժեշտ պայմանները ստեղծվեն», — նշել է Ֆիդանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ