Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ

Քաղաքագետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Էդգար Առաքելյանը բացառում է, որ կարող է ընտրությունների երկրորդ փուլ անցկացվել:

«Հայաստանում ընտրությունների լեգիտիմությունը ճանաչել է քաղաքակիրթ աշխարհը: Երկրորդ փուլ անցկացնելու տարբերակը չի քննարկվում և չի էլ կարող քննարկվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա»,- ընդգծում է նա:

Վերջինս կարծում է, որ ոչ թե ԲՀԿ-ի համար արհեստական խոչընդոտ է ստեղծվել, որպեսզի այդ ուժը դուրս մնա խորհրդարանից, այլ հաշվի առնելով ընտրակաշառքների վերաբերյալ բացահայտումները՝ հենց ԲՀԿ-ն է խոչընդոտել, որ այլ ուժեր դուրս մնան խորհրդարանից. «Մասշտաբային ընտրակաշառք է բաժանվել»:

Նա այն կարծիքին է, որ Սերժ Սարգսյանը ևս մասնակցել է ընտրություններին. «Սխալ կլինի ասել, որ չի մասնակցել, քանի որ նրա բազմաթիվ համախոհներ ընդգրկված են Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ում»:

Էդգար Առաքելյանը նաև համոզված է, որ ընդդիմության պարագլուխները Հայաստանից ուզում էին գնալ և չվերադառնալ, քանի որ ըստ նրա՝ գիտակցում են իրենց արածի հետևանքները:

Միաժամանակ պատգամավորի թեկնածուն ասում է. «Իրենք թերագնահատել են մեր քաղաքացիներին, իրենց թվացել է, թե մեր քաղաքացիները իրենց նման պատրաստ են ելակի, պոմիդորի, բադրջանի համար պետականությունը ծախել: Հենց նման այլանդակ արարքների համար մարդիկ գնացել ընտրել են ՔՊ-ին: Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ, փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա»:

Վերջինիս նկատառմամբ՝ ընդդիմությունը վերցնելու է մանդատները: «Բայց նրանց ձայների մեծ մասը գնված է»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ