Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ

«Պաշտպան հայրենյաց» ազգային-մշակութային հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանը կարծում է, որ Սահմանադրական դատարան առաջին հերթին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է դիմի Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի կողմից խայտառակ մասշտաբների կաշառք բաժանելու համար:

Ըստ նրա՝ այս ուժերը մեր ժողովրդին կրկին փորձեցին նետել մուրացկանության և անբարոյականության դաշտ:

«Պետականաքանդ ուժեր են, այլասերված մարդիկ: Նողկալի է նրանց ներգրավվածությունը խորհրդարանում: Սելը ճռալու փոխարեն սելվորն է ճռում: Նրանց բոլորի տեղը քրեակատարողական հիմնարկն է, այլ բան նրանց համար նախատեսված չէ»,- ասում է նա:

Սաֆարյանի խոսքով՝ ՌԴ բարձր պաշտոնյաները ուզում են Հայաստանում վերակենդանացնել քրեաօլիգարխիան, մարդասպաններին բերել իշխանության:

«Նիկոլ Փաշինյանը տղամարդու պես կանգնել է մեր ժողովրդի ու պետության գլխին, որ չդառնանք գաղութ ու գուբերնիա: Մեր ժողովուրդն էլ ոչ ասաց պետության կործանմանը»,- շեշտում է նա:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ