Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը

«Մենք մեր նախնիների ժառանգությունն ենք վերականգնում և պահպանում: Սա է տարբերությունը»:

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչքան են մեզ մեղադրել եկեղեցիներին դեմ լինելու: Գիտեք՝ ովքեր են, ովքեր իրենց հայաթներում եկեղեցիներ են սարքել, այդ եկեղեցիների վրա դրել են իրենց քեռու կնգա, հորեղբոր կնգա, իրենց սիրուհիների, իրենց բաջանաղների անունները»,- ասել է վարչապետը:

Նա նշել է, որ վերականգնում են եկեղեցիները:

«Ոչ մեր բաջանաղների անուններն ենք դնում, մեր նախնիների անունն ենք վերականգնում: Ու այս մարդիկ մեզ մեղադրում են ինքնության մեջ: Մենք այսօր ավերվող տաճարներ ենք վերականգնում»,- ասել է վարչապետը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ