![]()
Մենք մեր նախնիների ժառանգությունն ենք վերականգնում և պահպանում: Սա է տարբերությունը: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչքան են մեզ մեղադրել եկեղեցիներին դեմ լինելու: Գիտեք՝ ովքեր են, ովքեր իրենց հայաթներում եկեղեցիներ են սարքել, այդ եկեղեցիների վրա դրել են իրենց քեռու կնգա, հորեղբոր կնգա, իրենց սիրուհիների, իրենց բաջանաղների անունները»,- ասել է վարչապետը:
Փաշինյանը նշել է, որ վերականգնում են եկեղեցիները:
«Ո՛չ մեր բաջանաղների անուններն ենք դնում, այլ մեր նախնիների անունն ենք վերականգնում: Ու այս մարդիկ մեզ մեղադրում են ինքնության մեջ: Մենք այսօր ավերվող տաճարներ ենք վերականգնում»,- ասել է վարչապետը:
![]()