![]()
«Կա՛մ նորից հեղափոխությունը նոր թափ է ստանում, կա՛մ հակահեղափոխությունը հաղթում է․ սա է մեր ընտրությունը»:
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեխաների ակտիվությունը առաջ է բերել նոր հեղափոխության օրակարգ, հեղափոխություն, որտեղ թավիշը պետք է բացառվի, որովհետև մենք դժվարություն ենք ունեցել բացատրելու, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա:
Դժվարություն ենք ունեցել, որովհետև ամբողջ նախորդող շրջանում սահմանադրական կարգը կառուցվել է այդ օլիգարխիան պաշտպանելու համար: Մենք պետք է գնանք այդ համակարգը ջարդելու ճանապարհով․ ուրիշ տարբերակ չկա:
Սա պարզ ընտրություն չի, կամ նորից հեղափոխությունը նոր թափ է ստանում, կամ հակահեղափոխությունն է հաղթում, կրկնում եմ»,- նշել է Փաշինյանը:
![]()