![]()
Սա պարզ ընտրություն չէ: Կա՛մ նորից հեղափոխությունը նոր թափ է ստանում, կա՛մ հակահեղափոխությունը հաղթում է. սա է մեր ընտրությունը: Դեռ լավ է, որ մենք այնքան ինստիտուցիոնալ կարողություն ունենք, որ այդ ընտրակաշառքների 10 տոկոսը տեսանելի ենք դարձրել: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատ կոնկրետ՝ Հանրապետականի, ԲՀԿ-ի հին ցուցակները հանել են և ընտրակաշառք են բաժանել, և փառք ու պատիվ ՀՀ այն քաղաքացիներին, որոնք հիմա ձայնագրություններից է [պարզ դառնում], բազմաթիվ քաղաքացիներ ասել են՝ մենք փող չենք վերցնի, փողով չենք քվեարկի: Այդ մարդիկ ՀՀ-ի պետականության սյունն են, ովքեր չեն վերցրել փող:
Ես պաշտոնապես ասում եմ՝ աչքաչափով էլ է երևում, որ եռագլուխ կուսակցությունների ստացած ձայների 70 տոկոսը փողով ստացած ձայներ են: Եվ այս խնդիրը պետք է լուծվի, ՀՀ-ն պետք է ռեակցիա տա»,- ասաց նա՝ հայտարարելով, որ չի կարող ՀՀ-ում ժողովրդից անկախ իշխանություն լինել, «ուրիշ տեղի ենթարկվող» իշխանություն լինել:
«Երեխաների ապագայի ճանապարհին ինչքան խոչընդոտ կա՝ ջարդուփշուր անելով վերացնելու եմ. սա իմ անձնական հանձնառությունն է»,- ասաց նա՝ նշելով, որ դա հեղափոխական հանձնառություն է:
![]()