![]()
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 8-ին որոշում է կայացրել 2026 թվականի թողարկման «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» 1/10 տրոյան ունցիա քաշով արծաթե ներդրումային դրամը շրջանառության մեջ դնելու մասին։
Որոշումը հրապարակվել է մայիսի 20-ին։ Ըստ այդմ՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է՝
1. 2026 թվականի հուլիսի 15-ից շրջանառության մեջ դնել 2026 թվականի թողարկման 1/10 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ով սահմանված նկարագրության և էսքիզների:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Դրամի նկարագիրը
Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է՝ «50 ԴՐԱՄ DRAM, և թողարկման տարեթիվը՝ 2026»: Աջ կողմում տեղադրված են՝ «1/10 OZ» և «Ag 999%, իսկ ձախ կողմում՝ արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյան տապանը և աղավնին՝ ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 50 դրամ Մետաղը և հարգը Քաշը արծաթ, 999 Դրամաշուրթը 1/10 տրոյան ունցիա Տրամագիծը ատամնավոր Որակը Տպաքանակը 16.54 +/- 0,10 սովորական մինչև 3.000.000 հատ
Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը։
Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» (“GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:
Տեղեկացնում է Iravaban.net-ը։
![]()