Մի աշխատողը՝ մրցավարների ղեկավար, մյուսը՝ նախագահ․ Տաշիր Սամոն ուզում է թաղել ֆուտբոլը

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՖՖ մրցավարական կոմիտեի ղեկավար Սլավիկ Ղազարյանը երկար տարիներ գրանցված է եղել ՀԷՑ-ում և ստացել միլիոնավոր դրամների աշխատավարձ։ Հիմա էլ Տաշիր Սամոյի մեկ այլ աշխատող՝ «Արարատ-Արմենիայի» մարզիչներից Գևորգ Ղազարյանը, առաջադրվում է ՀՖՖ նախագահի թեկնածու։

Այս փաստերն ահաբեկել են ֆուտբոլային շատ ակումբների։ Փաստացի, այս քայլով քաղաքական ընտրություններում պարտություն կրած կալուգացի օլիգարխը փորձում է իր ազդեցության տակ վերցնել հայկական ֆուտբոլն ու այս մարդկանց միջոցով վերականգնել Նեմեց Ռուբոյի ժամանակները, երբ ֆուտբոլում արդարություն գոյություն չուներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ