![]()
Երևանում նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ը, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-9-ը լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով, նոյեմբերի 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-9-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-7-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10, 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով:
![]()