![]()
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ընտրական հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Նախարարը նշել է, որ իրավապահ համակարգի աշխատանքը չի սահմանափակվում միայն ընտրության օրով։
Նրա խոսքով՝ ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է օպերատիվ-հետախուզական միջոցառումները ընտրողի ընտրական իրավունքը խոչընդոտողներին կամ որևէ ազդեցություն ունեցողներին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։
Արփինե Սարգսյանը վստահեցրել է, որ գործընթացը շարունակական է, և առկա հիմքերի դեպքում կլինեն նոր ձերբակալություններ։
![]()