Սպիտակ տունը հերքել է Հեգսեթի և Ռուբիոյի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը

Սպիտակ տունը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարող են լքել իրենց պաշտոնները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում կադրային փոփոխությունների արդյունքում։

ԶԼՄ-ներն ավելի վաղ գրել էին, որ դա տեղի կունենա Կոնգրեսի միջանկյալ ընտրությունում Հանրապետական կուսակցության պարտության ֆոնին։

Լրատվամիջոցները գրել էին, որ հանրապետականները կարող են Հեգսեթի վրա բարդել Իրանում պատերազմի պատասխանատվությունը, որը համարում են ընտրությունում իրենց պարտության գլխավոր պատճառը։

Ինչ վերաբերում էր Մարկո Ռուբիոյին, ԶԼՄ-ները նշում էին, որ նա պաշտոնաթող կլինի, որպեսզի նախապատրաստվի ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությանը։ Ռուբիոն ավելի վաղ հերքել է այդ լուրերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ