Ուզում են վիժեցնեն փոփոխությունները, մնանք «կզած» վիճակում. Սահմանադրությունը աշխատելու է իրենց դեմ. տեսանյութ

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ ընդդիմադիր 12 քաղաքական ուժերը համախմբվեցին, քանի որ Սամվել Կարապետյանին կալանավորեցին:

«Տարիներով մեր արյունը ծծել են: Եկել է հաշիվները փակելու ժամանակը»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:

Ըստ նրա՝ Սահմանադրությունը աշխատելու է ընդդիմության դեմ, դրա համար են ուզում վիժեցնեն փոփոխությունները. «Ռուսաստանն ուզում է՝ իր դաշնակիցը լինի «կզած» վիճակում, դրա համար ընդդիմության շահերից չի բխում ստորագրված խաղաղության պայմանագիր ունենալը»:

Հարցին՝ արդյոք Հայաստանում տեղի կունենա՞ն արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ, զրուցակիցը նկատում է. «Բլեֆ է, երբ Նարեկ Կարապետյանն ասում է՝ պատրաստ են ընտրության: Պատրաստ չեն, նախ պետք է թույլ տան՝ փողերը բերեն, որ մարդ գնեն»:

Դավիթ Ստեփանյանը նաև կարծիք է հայտնում, որ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները վստահ չեն իրենց պատգամավորների վրա. «Նարեկ Կարապետյանը նեռվայնանում է, քանի որ գիտի՝ իրենց ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները խոցելի են»:

Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանը Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին և Սամվել Կարապետյանին «օգտագործեց» ու հասկացավ, որ ոչ մի օգուտ չկա այս մարդկանցից:

Ինչ վերաբերում է գազի գնի հնարավոր թանկացման վերաբերյալ խոսակցություններին, վերջինս ասում է. «Երկար տարիներ էժան գազի համար վճարել ենք մեր ինքնիշխանությամբ, դրա համար հիմա մեզ ասում են՝ ինչ կուզենք, կանենք»:

Դավիթ Ստեփանյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ