![]()
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում, որն անցկացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Ային քաղաքում։
Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 13 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ցուցանիշներով Ռոբերտը նվաճել է բրոնզե մեդալ։
Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը վաստակել է 9 միավոր և զբաղեցրել է 5-րդ մրցանակային հորիզոնականը։
Ալեքսը ներկայումս գտնվում է զինվորական ծառայության մեջ:
Առաջնությանը մասնակցել է նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով 8.5 միավորով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։
![]()