Բացահայտվել է մեքենայից գողության հերթական դեպքը. երիտասարդը կալանավորվել է

Շորթման նպատակով ավտոմեքենայից կողային հայելու ապակիների գողության հերթական ահազանգը Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնում ստացվել էր մայիսի 29-ին։

Դավթաշենի 4-րդ թաղամասի բնակիչն առավոտյան հաղորդում էր տվել, որ գիշերը տարել են շենքի բակում կայանված իր «Մերսեդես»-ի հայելիների ապակիներն ու թողել տելեգրամյան հասցեի հղում։

Նույն օրը նախաձեռնվեց քրեական վարույթ՝ գողության և շորթման հատկանիշներով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները ստացան հավաստի տեղեկություն, որ շորթման նպատակով գողությունը կատարել է մայրաքաղաքի Վերֆելի փողոցի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ։

Հունիսի 5-ին նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նույն օրն էլ նա ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին։

Դատարանի որոշմամբ՝ երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։

ՆԳՆ ոստիկանությունը հետևողական աշխատանք է իրականացնում նման հանցագործությունները կանխելու և բացահայտելու ուղղությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ