![]()
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացին իր կատարած ընտրությամբ նոկդաունի ենթարկեց ՌԴ-ին և Կիրիենկոյի թեկնածուներին:
«Ուշքի չեն գալիս, նաշադիր է պետք։ 700 հազար քաղաքացի տեր կանգնեց իր Նիկոլին, հակահեղափոխության ոտքերը ժողովուրդը կջարդի: Թող հետևություն անեն, էս համբալներին պետք է իրենց տեղը ցույց տալ: Մեծ-մեծ փռթում էին, փող ու շաբաշ էին բաժանում, հագած, տակը կեղտոտած շալվար, թույն ու թարախ էին սրսկում, իսկ հիմա թավալ են գալիս, երազախաբ են եղել»,- ասում է նա:
Ըստ Մկրտչյանի՝ գյուղացին արձանագրեց՝ իր երկիրը խնձորով, հագած շալվարով ու գազով չի վաճառում:
Քաղաքագետը շեշտում է՝ պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդները պետք է գլխատվեն. «Քոչարյանը հասկանում է՝ բանտում փտելու է»:
Հարություն Մկրտչյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում խոսել է նաև այլ թեմաների շուրջ, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()