![]()
Շատ կարևոր է, որ «Աջափնյակ» մետրոյի կայարանի շինարարությունը սկսենք։
Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության առաջիկա ծրագրերն ու քայլերը քննարկելու ժամանակ։
«Ի հեճուկս տպավորությունների, ոչ մի հետաձգում չկա։ Պետք է արձանագրենք, որ մենք 30 տարի նման նախագիծ չենք իրականացրել, և նախագծի փարձաքննությունը, համլիր փորձաքննությունը բավական երկար է տևել։ Հիմա արդեն նախագիծը պատրաստ է իրագործման»,- ասել է վարչապետը։
![]()