Ասում էինք չէ՞, երազելու եք, որ փախնեք Հայաստանից ու չեք կարողանալու․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի ՀՀ-ն լքելու փորձին։

«Չի ստացվելու փախնել երկրից և խուսափել պատասխանատվությունից։ Ասում էինք, չէ՞, որ երազելու եք, որ փախնեք Հայաստանից ու չեք կարողանալու»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդանավակայանից փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ