Բոլորը պատժվելու են օրենքին համապատասխան, եղբայր ջան․ Ռուբինյանը՝ ՀՀ-ից հեռանալու փորձ արած Ծառուկյանին․ տեսանյութ

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի ՀՀ-ն լքելու փորձին։

Ռուբինյանն ընդգծել է, որ նախկինում, երբ ասում էին, որ Ծառուկյանն ու մյուսները երազելու են Հայաստանից փախչելու մասին, չեն կատակել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդանավակայանից փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ