![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Գյումրու թաղամասերի և բակերի մասին։
«Ես, անկեղծ ասեմ, այն, ինչ տեսա Գյումրու թաղամասերում, ինձ համար անսպասելի էր և նաև, ինչ-որ տեղ, շոկային ազդեցություն։ Ես չէի կարող պատկերացնել, որ այն երկրում, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես՝ Հիսունութ թաղամասում, կարող են լինել այդպիսի վիճակում գտնվող բակեր, փողոցներ, որոնք խայտառակ տեսարաններ են», — ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ Գյումրիում պետք է հնարավորինս արագ կայանան արտահերթ ընտրություններ. «Բայց, մինչև այդ, թեկուզ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմինները, մենք պետք է այնտեղ արագ գործողություններ իրականացնենք՝ այսօրվանից սկսած», — ասել է նա։
![]()