![]()
«Հույս ունենք, որ իրավիճակը կկայունանա Հայաստանում, որտեղ հունիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ»:
Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ չմանրամասնելով, թե որն է իր պատկերացրած «անկայուն վիճակը»։
«Հուսանք, որ իրավիճակը Հայաստանում կկայունանա: Ընտրություններն անցել են բարդ պայմաններում, ԱՊՀ դիտորդական առաքելությունը նույնպես տեսել է այն, ինչ տեղի էր ունենում մինչև քվեարկության սկիզբը: Բայց ընդհանուր առմամբ մեր առաքելությունն արձանագրել է, որ ընտրատեղամասերում ամեն ինչ նորմալ էր»,- ասել է նա։
![]()