Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. հայտնի է՝ ինչու

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Գլխավոր դատախազությունից՝ մանրամասնելով, որ հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը):

Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Լրատվամիջոցներում ավելի վաղ հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդանավակայանից փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ