![]()
Պաշտոնական Կրեմլը դեռ հապաղում է ՀՀ վարչապետին շնորհավորելու հարցում՝ հույս ունենալով, որ արդյունքների վերահաշվարկը մեծ տարբերություններ է գտնելու ձայների հաշվարկի գործընթացում ու գրեթե կրկնակի ավելացնելու է կրեմլամետ ուժերի արդյունքները:
Հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կշնորհավորի՞ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ Կրեմլում կսպասեն վերջնական պաշտոնական արդյունքների հրապարակմանը։
«Կարևոր է սպասել վերջնական պաշտոնական արդյունքների։ Գիտեք՝ կային շատ անորոշ կետեր։ Մենք տեսանք բազմաթիվ խախտումների մասին հաղորդագրություններ, հետևաբար մենք նախընտրում ենք սպասել որոշ պաշտոնական եզրակացությունների»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
![]()