Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv

Euractiv պարբերականը տեղեկություն է հրապարակել, թե ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է վարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ) անդամակցելու շուրջ։

Նշվում է, որ թեև վերջնական որոշում դեռ չկա, Փաշինյանն արդեն հայտնել է իր հետաքրքրվածությունը, և եվրոպական քաղաքական ընտանիքը կարող է հաստատել ՔՊ անդամակցությունը տարվա վերջին։

Այս քայլը հաջորդում է կիրակի օրը կայացած ընտրություններում Փաշինյանի հաղթանակին, որն անցել է ռուսական միջամտության մասին հայտարարությունների ֆոնին։

Չնայած Ռուսաստանի ազդեցությունից հեռանալու հստակ միտմանը, Euractiv-ի հաղորդմամբ, հայաստանյան իշխանությունները զգուշանում են երկրի արտաքին քաղաքական ընտրությունը ձևակերպել որպես կոշտ այլընտրանք Բրյուսելի և Մոսկվայի միջև, մինչդեռ դիտորդները սպասում են նաև ԵՄ անդամության թեկնածության պաշտոնական դիմումին։

ԵԺԿ-ին միանալու մտադրություն ունեցող այլ կուսակցությունների թվում են Հունգարիայի իշխող «Տիսա»-ն, Դանիայի «Լիբերալ դաշինքը», Չեխիայի «STAN»-ը և Չեռնոգորիայի իշխող «Եվրոպան հիմա» շարժումը (PES), որի առաջնորդ Միլոժկո Սպաջիչը երկուշաբթի մասնակցել է Սարաևոյում կայացած ԵԺԿ ընդլայնման միջոցառմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ