![]()
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է, որ զինծառայողները ընտրությունների օրը ընտրատեղամասում եղել են սահմանված ժամին։
«Ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս»,- լրագրողների հետ զրույցում հավատացրել է նա։
Նա հավելել է, որ համաձայն Ընտրական օրենսգրքի պահանջների՝ կապ չունի՝ զինվոր է, թե հասարակ քաղաքացի, գտնվում է ընտրական տեղամասի տարածքում, նրան թույլատրվում է շարունակել իր սահմանադրական պարտականությունը։
ԳՇ պետը կոչ է արել մնացած բոլոր հարցերն ուղղել ԿԸՀ նախագահին։
![]()