Հայ և թուրք գործարարները կհանդիպեն, այս անգամ՝ ՀՀ-ում. Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ հունիսի 2-ին Կարսում տեղի է ունեցել լուրջ հանդիպում Հայաստանի և Թուրքիայի գործարարների միջև։

«Այն կազմակերպված էր երկու կողմերի ԱԳ նախարարությունների և առևտրապալատների մասնակցությամբ։ Այս հանդիպումը տարբերվում էր նախորդ հանդիպումներից, քանի որ օրակարգը հագեցած էր, և Թուրքիայի երեք նահանգների գործարար շրջանակների կողմից մեծ հետաքրքրություն կար», — ասել է նա։

Նրա խոսքով՝ դա շատ լավ սկիզբ է. «Առաջիկայում մենք կունենանք երկրորդ հանդիպումը Հայաստանի տարածքում։ Տեղյակ եմ, որ գործարար շրջանակների առանձին ընկերություններ կոնկրետ խոսակցություններ են սկսել, և վստահ եմ, որ կտեսնենք այդ խոսակցության շարունակությունը», — շեշտել է ԱԳ նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ