![]()
Ռուսաստանը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում՝ միաժամանակ բախվելով մարտական շփման գծում արդյունավետության անկմանը։
Այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Միջազգային ասպարեզում Ռուսաստանը վերջերս մի քանի քաղաքական պարտություն է կրել։
Ապրիլին Եվրոպայում Պուտինի ամենամոտ դաշնակիցը՝ Վիկտոր Օրբանը, ջախջախիչ պարտություն կրեց Հունգարիայի համընդհանուր ընտրություններում։ Կրեմլամետ թեկնածուներին աջակցելու Ռուսաստանի վերջին ջանքերը Մոլդովայում և անցած հանգստյան օրերին Հայաստանում նույնպես ձախողվեցին։
Նրանք կորցնում են իրենց ազդեցությունը տարբեր երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում»,- ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագաի կարծիքով՝ ՌԴ-ն մեկուսացված է Եվրոպայի ներսում, ինչպես նաև նույն վերաբերմունքն է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, ու այդպիսով ՌԴ-ն մենակ է:
Ըստ Զելենսկիի՝ ներկայիս ռուսական արտաքին քաղաքական կուրսը հանգեցրել է եվրոպական պետությունների և ԱՄՆ-ի կողմից երկրի դիվանագիտական մեկուսացմանը․ դա են վկայում նաև դաշնակիցների թվի կրիտիկական կրճատումը և միջազգային կապերի դեգրադացումը, որոնք էլ, Ուկրաինայի ղեկավարի պնդմամբ, անխուսափելիորեն կհանգեցնեն ներքին հետևանքների։
ՌԴ-ի ներսում հասարակական կարծիքի տրանսֆորմացիան, Զելենսկիի խոսքով, բացառապես ժամանակի հարց է։
![]()