Վրաերթի մասնակից վարորդը ձերբակալվել է․ ՆԳՆ-ն՝ քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև միջադեպի մասին

Քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև հունիսի 5-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ տեղի ունեցած վրաերթի մամսնակից վարորդը ձերբակալվել է։

Ինչպես ՆԳՆ-ից հայտնեցին «Հայկական ժամանակ»-ին, քաղաքացին ներկայացվում է Քննչական կոմիտե։

Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տեղեկություններ են տարածվել ԲՀԿ քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին, որ քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ այս պահին ընդունվում է հաղորդում, ինչը կփոխանցվի նախաքննական մարմին։

ՆԳՆ-ն նաև դեպքից մանրամասներ է ներկայացրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ