![]()
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները տեղեկություն են տարածել, թե Երևանի Շենգավիթ վարչական շրջանում վրաերթի են ենթարկել ընդդիմադիրներին, կան ծանր վիրավորներ։
ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքերով՝ սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» կուսակցությունների թիմակիցների բազմության մեջ։ Դեպքն անհիմն կերպով փորձ է արվում կապել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Մեզ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հիշյալ միջադեպի հետ որևէ առնչություն չունի, վարորդը ՔՊ անդամ և համակիր չէ։ Ավելին՝ տեղեկացանք, որ իրականում ԲՀԿ աջակիցներն են հարձակվել «Գազելի» վրա, հարվածել վարորդին, վերջինս ընդամենը փորձել է փախչել։
![]()