Հայտնի է վարչապետի նկատմամբ սպանություն պլանավորած անձանցից մեկի անունը. խափանման միջոցը՝ կալանք

Ինչպես հայտնել ենք՝ դատախազը 2026 թվականի մայիսի 30-ին հանրային քրեական հետապնդում է վարչապետին սպանելու իրական վտանգ պարունակող սպառնալիքով տեսանյութի դիմակավորված հինգ անձանցից մեկի՝ Մ. Մ.-ի նկատմամբ:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջինս Մհեր Միրզոյանն է և բնակվում է ՌԴ-ում:

Նրա նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանքը:

Հաշվի առնելով, որ Միրզոյանը 2024 թվականից բացակայում է Հայաստանի Հանրապետությունից և ըստ նախնական տվյալների՝ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն՝ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու համար:

Սպառնալիքներին, հիշեցնենք, անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոստանալով համարժեք պատասխան:

«Ա՛յ փսլինքներ, մասկեքներդ հանեք, համբալնե՛ր, մասկեքներդ հատ-հատ հանելու եմ ու մտցնեմ համապատասխան տեղը: Գիտե՞ք՝ ինչի են մասկեքով, որովհետև որ հանեն, տեսնելու ենք, որ սրանք էն տակները լցրած, փախած, մեր զինվորներին մենակ թողած փսլինքներն են: Եկել են Հայաստանում մասկա-ավտոմատ են խաղում, չոքցնելու եմ ձեզ»,- ասել էր վարչապետը՝ խորհուրդ տալով դիմակները հանել ու կամավոր ներկայանալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ