![]()
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները քարոզարշավ են իրականացրել Բյուրական համայնքում:
Նրանց թվում են եղել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովիսյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և այլք:
Պապոյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության շտաբի մոտ բարձրախոսով պատասխանել է հիշյալ կուսակցության անդամների կողմից բյուրականցիների հասցեին հնչեցրած մտքերին, հայտարարել, որ հունիսի 7-ին ընտրելով 16-րդ քվեաթերթիկը, օտարերկրյա լրտեսներին և նրանց սպասարկող մի շարք շրջանակների ուղարկելու են քաղաքական աղբանոցը:
«Չնայած այն հանգամանքին, որ տարբեր թափթփուկներ փորձում են մեզ խանգարել, խոչընդոտել մեր քարոզարշավը, ես ուզում եմ ասել, որ այս մարդուն, որ Հայաստան է ժամանել որպես օտարերկրյա լրտես, իր քաղաքական թափթփուկների հետ միասին ամսի 7-ին ուղարկելու ենք քաղաքական աղբանոց, այլևս ոչինչ նրանց չի փրկելու, նրանք ոչինչ անել չեն կարողանալու, մենք ձեր կողքին կանգնած ենք, ՔՊ-ն փայլուն հաղթանակ է տանելու»,- ասել է Պապոյանն ու հավելել, որ բոլորին հերթով ենթարկելու են պատասխանատվության:
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը շարունակել է ու հավելել, որ Պապոյանի ասածը ավելի կարճ հետևյալ տեսքն ունի՝ «Կալուգացի օլիգարխը դառնալու է բոմժ ու եթե Բյուրականում կա մեկը, որ կասկածում է, իրան էլ ենք սարքելու բոմժ, իրեն էլ ենք կզցնելու»:
Ավելի վաղ մարզպետ Մովսիսյանն էլ նշել է, որ բոլոր սպառնալիքներին ու հայտարարություններին Բյուրականը հունիսի 7-ին ցույց կտա ու կասի իր կարծիքը:
![]()