![]()
ԱՄՆ-Իրան բանակցությունները հակամարտության կարգավորման շուրջ դանդաղ են ընթանում։
Աս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք դանդաղորեն ստանում ենք այն, ինչ ուզում ենք։ Իրանցիները դժվար բանակցողներ են։ Դա երկար ժամանակ է պահանջում», — ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը կարծում է, որ Իրանը բավականաչափ արագ չի արձագանքում ԱՄՆ առաջարկներին։
![]()