Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ու բռնկվել. կան զոհեր և ավելի քան 30 տուժած

Թուրքիայի հարավում գտնվող Դենիզլի նահանգում միջքաղաքային ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 մարդ, 33 մարդ վնասվածքներ է ստացել:

TGRT Haber հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր 7 զոհի և 30 տուժածի մասին։

Տեղական իշխանությունների տվյալներով զոհվածների թվում են ինն ամսական երեխա, ինչպես նաև Ղրղզստանի քաղաքացի։

Ավտոբուսն ուղևորվում էր Իզմիր քաղաքից Անթալիա։ Վթարը տեղի է ունեցել Դենիզլի-Այդըն ավտոմայրուղու Սարաքյոյ բնակավայրի մոտ, որտեղ ավտոբուսը դեռևս անհայտ պատճառներով բախվել է ճանապարհային արգելապատնեշին և բռնկվել։

Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ