Շտապ փնտրվում է «Ազատության» համար Reuters-ի հրապարակումը հերքող «պրոֆեսոր»․ Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Շտապ փնտրվում է «Ազատության» համար Reuters-ի հրապարակումը հերքող «պրոֆեսոր»

Աշխարհահրչակ Reuters-ը երեկ առավոտյան հրապարակել է տեղեկություններ, որ Ռուսաստանը մտադիր է 100 հազար ընտրող բերել Հայաստան․․․ Ըստ էության, հաստատելով այն, ինչ մենք ասում ենք մարտ ամսվա կսզբից։

Ակամայից հիշում եմ «Ազատություն» ռադիոկայանին, որ մի մեծ ռեպորտաժ էր սարքել ինչ–որ անհայտ «դիտորդների» հետ ու վերնագրում էլ գրել էր, որ ես սխալ եմ։

Եվ, ինչպես և ամբողջությամբ սպասելի էր, «Ազատություն» ռադիոկայանը չի լուսաբանել «Reuters»-ի այդ հրապարակումը։ Անգամ «Deutsche Welle»–ն, «Meduza»-ն ու «Current Time»–ը անրադարձել են, իսկ «Ազատությունը»՝ ոչ։

Բնականաբար! Քանի որ, եթե «Ազատություն» ռադիոկայանը գրեր, որ «Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցը Հաստատում է Իոաննիսյանի ասածը», իրենց խմբագրությունում որոշ մարդկանց կարվալոլն ու վալիրյանկան չէին փրկի, կարդիոռեանիմացիա պետք կլինելո։

Հետևապես, այդ ռադիոկայանի քաղաքականությունը որոշողներին սրտի կաթվածից փրկելու համար առաջարկում եմ, որ գտնեն Դոնեցկում «ընտրություններ դիտարկած» մի երկու պուերտորիկացի ու Լազարյան ակումբներում թրև եկող «Սթենֆորդի պրոֆեսոր», ովքեր ռեպորտաժում կասեն, որ Reuters-ը խաբում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ