Էսօր զինվորներն են պահում ծնողներին, ոչ թե ծնողները՝ բանակում ծառայող զինվորներին․ ՔՊ-ն Տավուշում է․ տեսանյութ

Ինչպես հայտնել ենք, «Քաղաքացիական պայմանագիր»-ը մայիսի 30-ին քարոզարշավը շարունակում է Տավուշի մարզում։

Մարզի տարբեր բնակավայրերում վարչապետն ու թիմակիցները հանդիպել են ժողովրդի հետ, խոսել իրականացված աշխատանքներից, երկրում տեղի ունեցոծ և շարունակվող փոփոխություններից, խաղաղության գործընթացից և առաջիկա սահմանազատումից։

Խոսելով զբաղվածության խնդիրներից, վարչապետը փաստել է, որ 2018 թվականից Հայաստանում ստեղծվել է 280 հազար աշխատատեղ։

Բարեփոխումների թեմային անդրադառնալից, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց․ իրականացվում է բանակի լայնածավալ բարեփոխում։

«Էսօր զինվորներն են պահում ծնողներին, ոչ թե ծնողները՝ բանակում ծառայող զինվորներին»,- ասաց Փաշինյանը։

Սևաքարում վարչապետի հետ զրույցում տեղի բնակիչները շնորհակալություն հայտնեցին գործող իշխանությանն ու վարչապետին ամենադժվար ճամփեքով քայլելու, իրականացվող բոլոր աշխատանքերի համար։

Քաղաքականությունից զատ, վարչապետը Տավուշում ցույց է տվել, թե ինչպես են հանում խանձած խոզի կաշին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ