Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է անհետ կորած անձանց հարազատների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 29-ին հերթական անգամ հանդիպել է անհետ կորած անձանց հարազատների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքացիական հասարակության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննարկվել են անհետ կորած անձանց ու նրանց հարազատների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։

Անհետ կորած անձանց հարազատները տեղեկացրել են, որ հիմնել են Անհետ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա։ Անահիտ Մանասյանը կարևորել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն կարևոր քայլ է անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների հասցեավորման առումով։

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է, որ անհեյտ կորած անձանց հարազատների մտահոգությունների պատշաճ հասցեագրումն ու նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունն իր գործունեության առաջնահերթություններից են։

Այս ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակում՝ կիրառելով բոլոր հնարավոր գործիքները։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ այս անձանց իրավունքներին առնչվող հարցերը պետք է մշտապես պետության ուշադրության կենտրոնում լինեն և պետք է շարունակական քայլեր ձեռնարկվեն անձանց իրավունքների երաշխավորումն ապահովելու ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ