Անեկդոտի հերոսներ են․ այդ խելքով Պուտինի, Թրամփի ու մյուսների հետ ոնց են խոսելու

Երեկ տեղի ունեցավ շատ տպավորիչ զորահանդես, բայց, ինչպես տեսանք, ընդդիմությունն ամենևին չուրախացավ այդ ձեռքբերումներով, և դեռ մի բան էլ սա համարեցին նախընտրական փիառ։

Մասնավորապես Քոչարյանն իր ուղերձում սպառնացել էր «հունիսի 7-ին նոր «Սարդարապատ անել»՝ ժողովրդի քվեով «վռնդել» արդեն իսկ մեր երկրի ներսում գտնվող թշնամուն»։

Սերժ Սարգսյանն էլ ասել է. «Բանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի ծնունդը, հպարտությունը, արժանավոր զավակը, բայց այսօր, ցավոք, լքված զավակը։ Կոչ եմ անում մեր քաղաքացիներին համախմբվել և հունիսի 7-ին ո՛չ ասել պարտության, հուսահատության և ազգային արժեքների նսեմացման խորհրդանիշ դարձած ուժին՝ իր արբանյակներով հանդերձ, և սկիզբ դնել բանակի վերականգնմանը»։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ։

«Բանակի վերականգնում ասելով իրենք նկատի ունեն նորից կանսերվաների բանկաներով պաշտպանություն կազմակերպելը և մեր կառուցած ամրաշինական աշխատանքները քանդե՞լը, մեր բերած, օրինակ, ֆրանսիական զենքով Սամվել Կարապետյանի՝ Ֆրանսիայում գտնվող տան համար փակվե՞լը, որ կալանքից հանվի էդ տունը։ Նկատի ունեն, որ, օրինակ, այսօր «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ատեստավորումից միջին գնահատական ստացած զինվորականի աշխատավարձը 600 000-ից իջեցնելու են իրենց ժամանակվա թվերի՞ն, թե՞ կրկնապատկելու են այդ աշխատավարձը։ Ի՞նչ են իրենք անելու»,- ասաց պատգամավորը։

Ինչ վերաբերում է ընդդիմության այն մեղադրանքներին, որ Թուրքիայի, Ադրբեջանի շատ ասածների հետ համաձայնվում են, պատգամավորն ասաց՝ բայց Ռուսաստանն էլ է շատ բան ասում, և իր հետ համաձայնվում են։

«Բայց մե՛նք ենք համաձայնվում, սա շատ կարևոր է։ Հինգ հարց կա, երեքի շուրջ կարող ենք համաձայնվել, երկուսի շուրջ՝ չհամաձայնվել։ Էդ սուբյեկտայնությունն իրենք չեն պատկերացնում Հայաստանի համար։ Իրենք մեր կամքը փորձում են ճզմել ռուս-թուրքական հարաբերությունների մեջտեղում»,- հավելեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ