![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վստահ է՝ Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ին տեր է կանգնելու խաղաղությանը և պետականությանը:
«Ժողովուրդը շատ մեծ գին է վճարել դրա համար և գնալու է ու արձանագրի պատմական հաղթանակը: Մենք հասկանում ենք, որ գործ ունենք ՀՀ գործուղված տարբեր գործակալական ցանցերի հետ, և ժողովուրդը պետք է գնա ու մերժի այս գործակալական ցանցերին»,- հավատացած է նա:
Վերջինս արձանագրում է, որ նախընտրական քարոզարշավն անցնում է շատ ջերմ մթնոլորտում. «Մենք ասել էինք՝ տոնի է վերածվելու այն, և այդպես էլ կա»:
Հովհաննիսյանը կարծում է, որ Սամվել Կարապետյանը խելագարվել է. «Ինքնահռչակ վարչապետ է համարում իրեն, «Կառավարության նիստեր» անում․ սա խոսում է նրանց խելագարության հասնելու մակարդակի մասին, ըստ էության, պետք է խելագար լինել, որ նման բաներ անես: Քոչարյանն էլ, հավանաբար, հաղթանակ է համարում «Հոկտեմբերի 27»-ը, «Մարտի 1»-ը, մյուս քաղաքական սպանությունները: Գործակալական ցանցի, կալուգացի շպիոնի, թե Գագիկ Ծառուկյանի «խելացի» դեմքով հայտարարություններ կլինեն, դրանք բոլորը նույն զամբյուղում տեղավորվող են. ուզում են ՀՀ-ն սկուտեղի վրա մատուցել իրենց տերերին, որ թոկը գցել են վզներին, պարտադրում են»:
Իշխող ուժի անդամի կարծիքով՝ ընտրություններից հետո հիշատակված մարդկանց շատ դաժան օրեր են սպասվում. «Տեղ են ման գալու փախչելու համար»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()