Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ երկու անձ կալանավորվել է․ տեսանյութ

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել են հերթական օպերատիվ տեղեկությունը, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներկրվելու առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։

Ըստ ՆԳՆ ոստիկանության՝ տեղեկությունն իրացնելիս քրեական ոստիկանները համագործակցել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ու Կոտայքի մարզի պարեկների հետ։ Մայիսի 26-ին՝ ժամը 20։50-ին, Երևան-Աշտարակ ճանապարհին իրավապահները հայտնաբերել են 44-ամյա տղամարդկանց, ձերբակալել և «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։

Տղամարդկանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ հինգ կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլային տոպրակ, իսկ մյուսի մոտ նույն զանգվածով լցված փաթեթ։

Մայիսի 27-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երկուսի նկատմամբ էլ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանք կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ