![]()
Տեղամասում պետք է ստանաք ընդհանուր թվով 18 քվեաթերթիկ, որևէ համարի քվեաթերթիկ ստանալուց հրաժարվել չեք կարող։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:
«Դուք ազատ եք ձեր կամքը դրսևորել քվեարկության խցիկի ներսում՝ գաղտնի, ինչպես և պահանջում է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը։
Հունիսի 7-ին գնացե՛ք տեղամասեր և հիշեք՝ ընտրությունների արդյունքները որոշողը ձեզնից յուրաքանչյուրն է»,- ասվում է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունում։
![]()