![]()
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի և Արթիկի գրասենյակներում։
Ի պատասխան՝ «Հայկական ժամանակ»-ի հարցման, կոմիտեից հայտնեցին, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված 2 քրեական վարույթների շրջանակներում մայիսի 29-ին ձերբակալվել է 7 անձ, կատարվում են վարութային գործողություններ:
Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
![]()