![]()
«ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի վերաբերյալ Հայաստանի մտադրությունների հարցը հիմնարար է, սկզբունքային»:
Այս մասին «Վեստի» լրատվական գործակալությանը հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Իմ կարծիքով՝ այս հարցը կքննարկվի բարեկամաբար։ Մյուս կողմից հիմնարար հարցն այն է, թե արդյոք ընտրություն կկատարվի՞ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ ԵՄ-ն չափազանց երկար պատմություն է. շատ երկրներ ցանկանում են միանալ ԵՄ-ին, և ԵՄ-ին միանալու գործընթացը տարիներ շարունակ ձգձգվում է։ Բայց ԵԱՏՄ-ն իրականություն է, որից այժմ հնարավոր չէ խուսափել։ Դրանից շատ բան է կախված»,- ասել է նա:
Լեբեդևի կարծիքով՝ Հայաստանը նույնպես գիտակցում է Եվրասիական տնտեսական միության կարևորությունը։
Հետևաբար ոչ ոք հիմա չի պլանավորում խզել կապերը ԵԱՏՄ-ի հետ, ինչպես արդեն հայտարարել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և շատ այլ գործիչներ։ Հետևաբար համագործակցությունը կշարունակվի։ Ինչ վերաբերում է ԵՄ-ին, կտեսնենք»,- հավելել է Լեբեդևը:
![]()