Այն, ինչ անում էին նաև խաչը դոշներից կախած մարդիկ, դավադրություն էր հայ ժողովրդի դեմ. Փաշինյան

«Այն, ինչ անում էին նաև խաչը դոշներից կախած, դավադրություն էր հայ ժողովրդի դեմ»:

Այս մասին Իջևանի Գանձաքար գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մենք 2024 թվին տրվեինք ճնշումների և գնայինք ուրիշ ճանապարհով, ապա այսօր մենք առնվազն Իջևանի կեսը կորցրած կլինեինք։ Այն, ինչ անում էին նաև խաչը դոշներից կախած, դավադրություն էր հայ ժողովրդի դեմ: Եթե ժողովուրդն այդ «խաչով մարդկանց» հետևից գնար, ապա սահմանը Իջևանի միջով էր անցնելու, իսկ այսօր Իջևանն ազատ է ու բարեկեցիկ։

Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ասում էր, որ Ոսկեպարի եկեղեցին հանձնվելու է ադրբեջանցիներին, Կիրանցում երեխաները դպրոց չեն կարող գնալ, բայց այդպես չի եղել։ Այսօր Կիրանցում երեխաներն ապրում են առանց անվտանգության մի մտավախության: Հետո ասում են՝ ով է երաշխավորը՝ ես եմ երաշխավորը։

Այսօր Կիրանցում երեխա կա՞, որը մտավախություն ունի դպրոց գնա, կամ գնա ֆուտբոլի դաշտում խաղալու, որևէ ծնող կա՞ Կիրանցում, որն ասում է, թե իր երեխային դպրոց չի ուղարկում՝ ասելով թե անվտանգ չէ: Որովհետև Կիրանցից հարյուրավոր, հազարավոր կիլոմետր գտնվող պետություններ են իր անվտանգության երաշխավորը:

Էդ մարդը գործակալ, լրտես է, այ էդ վեղարով քայլողի հետևից եկողն է»,- անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին՝ ասել է Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ