![]()
Ինչպես հայտնել ենք, նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները ուղևորվել են Տավուշի մարզ:
Համայնքներից մեկում իր ելույթում ՀՀ վարչապետն անդրադարձել է իր հասցեին ընդդիմության կողմից հնչող մեղադրանքներին:
«Դրանք Սերժի ճտերն են, Սերժի քաղաքական զավակները: Մեզ մեղադրում են Սյունիքն ու Մեղրին հանձնելու փորձի համար, հողերը տալիս ա, հողերը տալու ա…, բայց մենք Սյունիքի մարզն ու Մեղրին փրկել ենք. Հոկտեմբերի 27-ն արվել է Մեղրին հանձնելու կոնտեքստով»,- ասել է վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()