Ապիկարնե՛ր, մեր մեծահասակների ատամների հարցն էլ կլուծենք, բայց ձեր չար հոգիները երևի չստացվի ուղղել. Ավանեսյան

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը վերջին հարցազրույցներից մեկում վիրավորել է թոշակառու անձանց:

«2018 թվականին Նիկոլ Փաշինյանի աջակիցները փայլուն երիտասարդներ էին, հիմա… թոշակառուներ են… ավել բան չխոսեմ… թափած ատամներով, երևում է, որ դժվար կյանք են ապրել, ուրախություն չեն տեսել»,- ասել է նա:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Խաչատրյանի հայտարարությանը.

««Հայաստան» դաշինք-ի դաշնակ Արթուր Խաչատրյանի անմարդկային ու անամոթ արտահայտությունները նողկանք են առաջացնում….։

Դուք պետք է պատիժ կրեք, որ տարիներով մեր մեծահասակներին հասանելիք բյուջեն կերել եք, տարիներով մարդկանց կեղեքել եք, հիմա էլ վիրավորում եք հարյուրհազարավոր մեր արժանավոր քաղաքացիներին:

Դուք խև՞ եք: Ա՛յ ապիկար գործակալներ, հեռո՛ւ մնացեք մեր ժողովրդից և ականջներիդ օղ արեք, որ մեր թոշակառուներին և՛ առողջապահությամբ ենք ապահովելու, և՛ բարեկեցությամբ, որ խաղաղ ու երջանիկ ապրեն մեր երկրում:

Մեր մեծահասակների ատամների հարցն էլ կլուծենք, բայց ձեր չար հոգիները երևի չստացվի ուղղել»։

Խաչատրյանի հայտարարությունը՝ ստորև տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ