Ծառուկյանի կլանի առաջին տունը բռնագանձվել է, բայց եկել, պատերի քարերն են գողացել, դրա համար էլ են դատվելու

«Ծառուկյանի կլանի առաջին տունը բռնագանձվել է»:

Այս մասին Տավուշի մարզում քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին։

«Այդ մարդիկ էնքան գող են, դատարանի որոշումը մտել է ուժի մեջ, որ Գուլոյանի տունը պետական սեփականություն է, գիտե՞ք՝ ինչ են արել․ գնացել, այդ տնից գողություն են արել, հիմա նոր քրեական գործ է հարուցված»,- շեշտել է նա։

Վարչապետի խոսքով՝ գնացել են, պատերից քարերը պոկել են և «մի հատ էլ դրա համար են դատվելու»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ