Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն ցորեն ու պարարտանյութեր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն ցորեն ու պարարտանյութեր, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Մայիսի 29-ին Հայաստան կուղարկվեն 280 տոննա քաշով 4 վագոն ցորեն և 277 տոննա քաշով 4 վագոն պարարտանյութ։

Ներկա դրությամբ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել են ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ